«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը երեք տարվա ընթացքում առաջին անգամ կվարի հաղորդավարը. այս մասին գրում է Variety-ը:
ABC հեռուստաալիքի ժամանցային բաժնի ղեկավար Քրեյգ Էրվիչը հաստատել է, որ Օսկարն իսկապես կվերադառնա հին ֆորմատին՝ կունենա հաղորդավար, սակայն չի նշել, թե ով կարող է լինել:
«Ես էլ կարող եմ լինել»,- ասել է նա և խոստացցել շուտով կիսվել մանրամասներով։
Ամերիկացի հեռուստադեմք և կատակերգու Ջիմի Քիմելը եղել է «Օսկար»-ի վերջին հաղորդավարը, ով մասնակցել է արարողությանը 2017 և 2018 թվականներին և ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ստացել:
Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում, իսկ թեկնածուները կհայտարարվեն փետրվարի 8-ին։