Logo

Կատարյալ և հավերժական սեր գոյություն ունի միայն թմրամոլի և թմրանյութի միջև. Զիգմունդ Ֆրեյդ

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:01 / 12.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Առանց Զիգմունդ Ֆրեյդի (1856-1939) հիմնարար աշխատությունների՝ հոգեբուժության, հոգեբանության և արվեստի զարգացումը սկզբունքորեն այլ ճանապարհով կլիներ: Նրա գրքերն ազդել են ոչ միայն այնպիսի ականավոր գիտնականների և մտածողների վրա, որոնցից են Էրիխ Ֆրոմը և Վիկտոր Ֆրանկլը, այլև գրողներ, բանաստեղծներ և արվեստագետներ՝ Ջեյմս Ջոյսը, Թոմաս Մանը, Ջերոմ Դեյվիդ Սելինջերը, Հենրի Միլլերը, Սալվադոր Դալին և շատ ուրիշներ: Հոգեվերլուծության տեսությունը, որն առաջարկել է Ֆրեյդը, շրջեց մարդու գաղափարն իր մասին:

Այսօր վերհիշենք «հոգեվերլուծության հոր» մեջբերումներից․

Սիրո մասին՝

  • Մենք ընտրում ենք միմյանց ոչ պատահականորեն…Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ։
  • Յուրաքանչյուր մարդ ունի ցանկություններ, որոնք թաքցնում է այլ մարդկանցից, և ցանկություններ, որոնք նույնիսկ ինքն իրեն չի խոստովանում:
  • Ամուսինը գրեթե միշտ սիրելի տղամարդուն փոխարինողն է, այլ ոչ թե հենց այդ տղամարդը:
  • Կատարյալ, հավերժական, առանց ատելության սեր գոյություն ունի միայն թմրամոլի և թմրանյութի միջև:
  • Մեր բոլոր գործողությունների հիմքում երկու դրդապատճառ կա՝ հզոր դառնալու ցանկությունը և սեռական գրավչությունը:
  • Մարդուն բնորոշ է գնահատել և ցանկանալ այն, ինչին նա չի կարող հասնել:
  • Ցավոք, ճնշված զգացմունքները չեն մեռնում: Նրանց ստիպել են լռել։ Եվ նրանք շարունակում են ներսից ազդել մարդու վրա։

Անհատականության մասին՝

  • Ձեր անձի մասշտաբը որոշվում է խնդրի մեծությամբ, որը կարող է ձեզ հունից հանել:
  • Որքան մարդ անթերի է դրսից, այնքան շատ դևեր ունի ներսում:
  • Հիմարության առաջին նշանն ամոթի իսպառ բացակայությունն է։
  • Զանգվածները երբեք չեն իմացել ճշմարտության ծարավը: Նրանք պահանջում են պատրանքներ, առանց որոնց չեն կարող ապրել։
  • Նախքան ձեզ մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը, համոզվեք, որ շրջապատված չեք հիմարներով:
  • Մարդկանց մեծամասնությունն իրականում ազատության չի ձգտում, քանի որ այն պատասխանատվություն է պահանջում, իսկ պատասխանատվությունը սարսափեցնում է մարդկանց մեծամասնությանը:

Կյանքի մասին՝ 

  • Եթե մարդուն հետաքրքրում է կյանքի իմաստը կամ դրա արժեքը, նշանակում է, որ նա հիվանդ է։
  • Սեքսի պակաս ունեցողը խոսում է սեքսի մասին, սովածը խոսում է ուտելիքի մասին, փող չունեցողը խոսում է փողի մասին, իսկ մեր օլիգարխներն ու բանկիրները խոսում են բարոյականության մասին:
  • Միասեռականին իր սեռական նախընտրության համար դատապարտելը հանցագործություն և դաժանություն է:
  • Կյանքում ոչինչ այնքան թանկ չի արժենում, որքան հիվանդությունն ու հիմարությունը:
  • Զբաղված մարդուն հազվադեպ են այցելում պարապները. ճանճերը չեն թռչում եռացող կաթսայի շուրջը:
  • Մարդկային ցանկացած գործունեության վերջնական նպատակը խաղաղության հասնելն է:
fastnews-ads-banner