Logo

«Մերկը»` Ցեղասպանությունից հետո աքսորի և կորստի ցավն արտահայտելու միջոց․ Ժիրայր Օրագյանի կտավները

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 05.04.2023Նկարիչներ
Ժիրայր Օրագյան-Մերկը

Սփյուռքահայ արվեստագետ Ժիրայր Օրագյանի ստեղծագործությունները ներկայացված են Ազգային պատկերասրահում՝  Մերկի հանդերձները/The Guises of the Nude ցուցահանդեսում:

Սփյուռքահայ արվեստագետների գործերում «մերկը» հաճախ ծառայում է որպես 1915 թվականի Ցեղասպանությունից հետո աքսորի և կորստի ցավն արտահայտելու միջոց: Ջարդերը վերապրած և որբացած իտալահայ նկարիչ Ժիրայր Օրագյանը պատկերել է մերկ կերպարներ՝ հաճախ դրանցում ընդգրկելով ինքն իրեն՝ որպես մտորումներ բաղձալի մտերմության, ընտանեկան կապերի և պատկանելության մասին, որոնցից նկարիչը զուրկ է եղել:

Սփյուռքի կենսափորձի շրջանակում մերկությունը նշանավորում էր կա՛մ ունեզրկման և անմարդկային տառապանքների ծայրահեղ վիճակներ, կա՛մ զարթոնքի և կյանքի ուրախությունը վերագտնելու ուժգին ցանկությունը։

Ժիրայր Օրագյան-Մերկը-1

Ժիրայր Օրագյան-Մերկը-2

Ավելի վաղ անդրադարձել էինք «Մերկի հանդերձները/The Guises of the Nude» ցուցահանդեսում ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլատի «Լքված Արիադնեն» աշխատանքին:

Աղբյուրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ

fastnews-ads-banner