Logo

Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են…

Հեղինակ
naira-art
00:00 / 09.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222222 - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...

Ֆրանսահայ նկարիչ Հովհաննես Սեմերջյանը, որին բոլորս ճանաչում ենք Ժանսեմ անունով, ծնվել է 1920թ. մարտի 9-ին, Սելեզում (Թուրքիա): Թուրքերի իրականացրած հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը 1922 թ. գաղթել  է Հունաստան և հաստատվել Սալոնիկում:  1931 թվականին Ժանսեմի մայրը` ամուսնու մահից հետո, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և հաստատվել Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:

12806131 750512408418134 7326968086985375244 n - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
Ժանսեմը հոր հետ

Երեք տարի պատանին անցկացրել է հիվանդանոցներում։ Նրա առաջին մասնագիտական դպրոցը դարձել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»։

1939 թ.  ավարտել է Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը, ապա մեկ տարի կատարելագործվել է Սաբաթիեի արվեստանոցում։  Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում՝ «Ջութակահարը» նկարով։

12823513 750505978418777 3554224546213838542 o - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
«Հոր թաղումը»

Պատերազմի ծանր տարիներից հետո, Ֆրանսիայում ծնվում է մի ուղղություն, որտեղ առաջնային է դառնում կյանքի հատակը, մարդկանց տխրությունը, միայնությունը, ճնշվածությունը արտացոլելը։ Ժանսեմի ստեղծագործության թեման թերևս սկիզբ էր առնում իր մանկությունից։ Նրա կտավների փոքրիկ հերոսների բնորդն են դառնում իր երեխաները, որոնց նա պատմում է իր դժվար մանկության ու իր ժողովրդի ծանր ճակատագրի մասին։ Ժանսեմի պատկերած մանուկները ոտաբոբիկ են, ցնցոտիներով ու տառապած դեմքով։ Ծեր կանայք թոռոմած դեմքով են, իրար նման դիմագծերով, վտիտ, հյուծված ու սև գլխաշորերով։

12800140 750525368416838 2313844664779864215 n - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
«Կիտրոնի վաճառողներ»

ֆրանսիացի տեսաբանները Ժանսեմին բնութագրել են իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։

Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:

25343 b - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
«Որբ տղան»

Ժանսեմն ինքն էլ խոստովանել է. «Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք – այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում»։

89672 b - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
«Եգիպտացորենով կինը»

 

1950-ականներին Ժանսեմն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ 1953-ին Ժանսեմն արժանացել է Անտրալ նշանավոր մրցանակին, որը նրան հայտնի դարձրեց Ֆրանսիայում։ 1956 թվականին նա  ընտրվել է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958 թվականին Մեքսիկայում շահել է Կոմպարեզոն։

images 1 1 - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...

Ժանսեմը հայրենիքում եղել է երկու անգամ։ Առաջին անգամ նա Հայաստան է այցելել 1973 թվականին։ Երկրորդը` 2001 թվականին։ Երկրորդ այցի ժամանակ նա Հայոց Ցեղասպանության թանգարանին նվիրեց 2000-2001 թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից։

 

resize - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
«Եղեռն» շարքից

Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, որի կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան Ճապոնիայում։

Ժանսեմն ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։

943984 750530728416302 3560649705509830491 n - Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են...
«Նատյուրմորտ բանջարեղենի զամբյուղով»

Ֆրանսահայ մեծ նկարիչ Ժամսեմի 100-ամյա հոբելյանի առթիվ այս տարվա աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նրա անհատական հոբելյանական ցուցահանդեսը։

 


fastnews-ads-banner