Ամերիկացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կնկարահանվի «Silent Kill» («Լուռ սպանություն») մարտաֆիլմում, հաղորդում է Deadline-ը:
Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Էնթոնի Հիքոքսն է։ Ֆիլմը պատմելու է չորս վարձկանների մասին, որոնք գանձեր են թաքցրել Կոնգոյում։ Հերոսները թաղել են գանձը և պայմանավորվել 3 տարի հետո հանդիպել նույն վայրում՝ կիսելու ավարը, բայց ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։
Մարտաֆիլմում կնկարահանվեն նաև Վերնոն Դևիսը, Ռաֆայել Ամայան և Մադալինա Գենեան։
Ժան-Կլոդ Վան Դամը Հորամ Մորեկոյի հետ կլինի ֆիլմի պրոդյուսերը: Հիմնական նկարահանումների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի սկզբին: