Logo

Ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Ժամանակակից արվեստի թանգարանում

15:40 / 30.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հոկտեմբերի 28 -ին Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ Ավետ Տերտերյանը և ժամանակի գունապնակը խորագրով ժամանակակից հայ կոմպոզիտորների կամերային՝ վոկալ և գործիքային ստեղծագործությունների հաﬔրգը։ Մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի սաները, դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը և երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը։

Համերգին մասնակցում էր նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթի հաղթող, պատանի կոմպոզիտոր Արմեն Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց իր «Անձրև» երգը՝ գրված Համո Սահյանի խոսքերով, երգը կատարեց Դոնարա Ադամյանը:

 

 

 

 

 

fastnews-ads-banner