Զավեն Աբրահամյանը ծնվել է 1948 թ. օգոստոսի 13-ին, Երևանում:
1966 թ. ավարտել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի թատերական ընկերությանը կից նորաստեղծ թատրոն-ստուդիա:
1967 թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972 թ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ:
Զավեն Աբրահամյանը 1994 թ-ից աշխատում է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է՝
- Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալեր)
- Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Ա. Նիկոլայի «Սեր մինչ մահ» (Մայիս)
- Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պիեռ Ռոշան)
- Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սարգիս)
- Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» (Միկիչ)
- Ն. Գոգոլի «Ամուսնություն» (Բոչկարյով)
- Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Էգյուչիկ) և այլ ներկայացումներում
Ֆիլմեր
- «Բոռը»
- «Բանտախույց 2016»
- «Աշակ»
- «Աշնանային ծիրան»
- «Վաղվա օրը»
2004 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

