Logo

Զարուհի Բաբայան․ «Աստված բոլորիդ պահապան»

16:20 / 27.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհի Զարուհի Բաբայանն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը: Երգչուհին սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ամանորի շեմին և ինձ համար այս գեղեցիկ օրով ուզում եմ ցանկանալ բոլորիս խաղաղություն աշխարհին և հոգիներին, առողջություն և հանգստություն: Աստված բոլորիդ պահապան»:

Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թվականին Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել մրցանակների։ 1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը։ 2000-2003 թվականներին սովորել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը։ 1993 թվականից աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես մեներգչուհի։ 1994 թվականից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ։ 1995 թվականին ունեցել է մենահամերգներ Երգի Պետական թատրոնում և հյուրախաղերով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 2000 թվականին «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրում արժանացել է առաջին մրցանակի։ 

fastnews-ads-banner