Կանանց դերի հզորացում, ներուժի և տաղանդների յուրացում. բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջն այս թեմաներով պանելային քննարկում էր կազմակերպել: Պրոֆեսոր Լեսլի Սամոզին ներկայացրեց Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջի միջոցով իրականացվող համաեվրոպական Executive MBA ծրագիրը:
Պանելային քննարկման ժամանակ տարբեր ոլորտներում աշխատող կանայք ներկայացրին իրենց անցած ուղին, խոսեցին կանանց դերի հզորացման, ձեռներեցության և առաջնորդության մասին: Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի Քոլեջի հայաստանյան և վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ:
Մանրամասները՝ տեսանյութում