Logo

Յոկո Օնոն ասում է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 02.11.2018ՄՇԱԿՈՒՅԹ
dfed26bf1bba749026b4eb66a316201c43bb888cbfe447c7d00de8d9ec78b6f8 - Յոկո Օնոն ասում է...
  • Նայիր ինքդ քեզ հայելու մեջ և մի՛ վախեցիր խոսել գեղեցկությանդ մասին: 

 

  • Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես սիրահարված եմ եղել երկնքին: Անգամ երբ շուրջբոլորս ամեն ինչ քանդվում էր, երկինքը միշտ ինձ հետ էր: 

 

  • Երբ միայնակ ես երազում, երազանքդ այդպես էլ մնում է, սակայն երբ երկուսով եք երազում, երազը իրականանում է: 

 

  • Երբեք կյանքից չհրաժարվեք: Կյանքը կարող է այնքան գեղեցիկ լինել, հատկապես, երբ վերջինիս հետ երկար ժամանակ ես անցկացրել: 

 

  • Դու կարող ես փոխել աշխարհը պարզապես սեփական «ես»-իդ չդավաճանելով: 

 

  • Որոշ մարդիկ 18 տարեկանում արդեն ծեր են, իսկ որոշները 90 տարեկանում՝ երիտասարդ: Ժամանակը ուղղակի մարդկանց կողմից ստեղծված գաղափար է:

 

  • Գուցե մտածում եք, որ ես փոքր եմ, սակայն մտքումս ես մի ամբողջ տիեզերք եմ: 

 

  • Հայելին կարող է ածելի դառնալ, եթե այն կոտրես, իսկ փայտիկը՝ ֆլեյտա, եթե սիրես վերջինիս: 

 

  • Անկեղծ ասած, ես մտածում եմ, որ արտիստները կամ երաժիշտները հակասական անձնավորություններ են: Հակասությունն արվեստի և ստեղծագործության էության մի մասնիկն է: Եթե մարդիկ չլինեն հակասական, նրանք արտիստներ չեն կոչվի, նրանք արհեստավորներ կկոչվեն: 

 

  • Եթե ինչ-որ բանի մասին մտածես այն անպայման կիրականանա: Ձեր միտքը տիեզերքի մի մասն է, այն կապված է վերջինիս հետ և դուք կարող եք օգտագործել  դրա էներգիան: 

1 onXu9ZAy7XHE6adlUm2xiQ 960x638 - Յոկո Օնոն ասում է...

  • Հիշիր, որ մեզանից յուրաքանչյուրն աշխարհը փոխելու կարողություն ունի: Ուղղակի սկսեք լավը մտածել, և ձեր միտքը կտարածվի այնպիսի արագությամբ, որ ձեր մտքով չէր կարող անցնել: 

 

  • Ես կարծում եմ, որ բոլոր կանայք էլ կախարդներ են, հաշվի առնելով, որ կախարդը արտասովոր արարած է: Մի՛ վախեցեք վհուկներից, քանի որ մենք լավ կախարդներ ենք և դուք պետք է գնահատեք մեր կախարդական ուժը: 

 

  • Սպանեք բոլոր այն տղամարդկանց, ում հետ քնել եք: Նրանց ոսկորներն արկղի մեջ դրեք և ծաղիկների հետ բաց թողեք ծովը:

 

  • Միշտ լավ է անել այն, ինչը նախկինում չի կրկնվել. ուղղակի ես կրկնությանը չեմ հավատում: 

 

  • Ճիշտը քո և սիրելիիդ պարզ, կրքոտ և շատ գեղեցիկ հարաբերություններն են, բայց ես կարծում եմ, որ շատերը, հատկպաես տղաները, վախենում են այդ տեսակ հարաբերություններից: 

 

  • Մարդիկ կարծում են, որ իրենց աշխարհը կփոքրանա, եթե նրանք մեծանան: Իմ փորձն ինձ հակառակն է ապացուցել: Ավելի հասուն տարիքում զգացմունքներդ ավելի սուր են արտահայտվում, դու սկսում ես փթթել: 

 

  • Երբ քեզ վատ ես զգում, ամեն օր փորձիր այնպիսի մի բան անել, որ սիրտդ պարել ցանկանա: Դա կարող է լինել ամենահասարակ բանը, օրինակ՝ երկնքին նայելը: 

 

  • Կանգնիր հայելու դիմաց և ժպտա, ամեն առավոտ կրկնիր այդ գործողությունը և դու կնկատես, որ կյանքդ փոխվել է:

5500a2a09fffd02c7b5b0b7b john lennon yoko ono double fantasy kishin shinoyama ss02 960x631 - Յոկո Օնոն ասում է...

  • Տխրություն կամ զայրույթ փորձարկելը կարող է օգնել, որ քեզ ավելի ստեղծագործ զգաս, և լինելով ստեղծագործ դու կարող ես ձերբազատվել ցավից կամ բացասական էներգիայից:

 

  • Իրականում հեռավորություն չկա, ժամանակը ևս գոյություն չունի: Թրթիրռը, որն  առաջանում է սիրուց կամ երաժշտությունից, միշտ և ամեն տեղ կարող է իրեն զգացնել տալ: 

 

  • Մենք միշտ ամաչել ենք «Ես քեզ սիրում եմ»-ի նման արտահայտություններից: Կյանքը շատ կարճ է և խելագարություն է այն, որ մենք մեր իրական մտքերն ու զգացմունքները ցույց չենք տալիս մեկս մյուսին: 

 

  • Հիշիր սերը, հիշիր, որ մեր սրտերը միաձուլվել են: Անգամ եթե մենք մեկս մյուսի դեմ պայքարենք, մեր սրտերը բաբախելու են ներդաշնակորեն և դու պետք է հիշես, որ ես քեզ սիրում եմ: 

 

  • Մենք բոլորս էլ երազողներ ենք, որոնք ստեղծում են ապագայի աշխարհը: Այո՛, մենք ստեղծում ենք ապագայի գեղեցիկ աշխարհը մեզ և մեր երեխաների համար: 

 

  •  Յուրաքանչյուրն էլ արտիստ է  և տաղանդ ունի, այո՝ ես այդպես եմ կարծում: Եթե մենք մեզ չսահմանափակենք, ամբողջությամբ կսպառվենք: 

Թարգմանությունը՝ VNews-ի

 

Կարդացեք նաև՝

Կլոդ Լելուշն ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

 

 


fastnews-ads-banner