Logo

«Ընտրում եմ և՛ ընտանիքը, և՛ կարիերան»․ Իվետա Մուկուչյան

23:01 / 07.11.2024Լուրեր
null

Իվետա Մուկուչյանը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատասխանում է հետևորդների հարցերին։ «Ընտանի՞ք, թե՞ կարիերա» հարցին երգչուհին պատասխանել է․ «Դժվար է ասել։ Թե՛ կարիերայում, թե՛ ընտանիքում դեռ անելիքներ ունեմ։ Ընտրում եմ և՛ կարիերան, և՛ ընտանիքը։ Ամուսինս թող խելոք երեխաներիս պահի, իսկ ես երբեմն կգնամ կաշխատեմ հավեսի համար»։ Դերասանուհու և երգչուհու մասնագիտություններից Իվետան ընտրել է երգն ու երաժշտությունը։ Տեսանյութից տեղեկանում ենք, որ երգչուհու սիրելի ֆիլմը «The Notebook»-ն է, իսկ սիրելի բենդը՝ «Stavroz»-ը։ Հոլովակին կից Իվետան գրել է․ «Կյանքը լի է ընտրություններով։ Մենք ենք ձևավորում մեր ճաշակն ու իրականությունը»։

 

fastnews-ads-banner