Logo

Ընկերները Գոռ Հակոբյանի ընտանիքին ճանապարհել են Մյունխեն

14:20 / 18.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն իր ընտանիքի հետ մեկնել է Մյունխեն՝ որդու՝ Ֆելիքսի բուժման համար: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց ճանապարհելու և տղային լիարժեք ապաքինում մաղթելու էին եկել ընկերներն ու մտերիմները: 

Դերասանի ընկեր ու գործընկեր Գրիգոր Դանիելյանն ինստագրամյան իր էջում  հրապարակում է արել և կից գրել.

«Հիշեք այս օրը: Աստծո օրհնությամբ հանդիպում ենք 10 ամսից: Շնորհակալ ենք բոլոր բարի մարդկանց՝ մեր կողքին լինելու համար»:

Գոռ Հակոբյանը և կինը կատակել են, որ ընկերներից Աղաս Մանուկյանը խոստացել է ամիսներ անց Երեւանում իրենց դիմավորել՝ «բաց մեջքով շորով» պարելով:

Ավելի վաղ Գոռը տեսաուղերձով հայտնել էր իր որդու հիվանդության մասին և բուժման համար դրամահավաք հայտարարել: Կարճ ժամանակում բուժման գումարն արդեն հավաքվել էր:

fastnews-ads-banner