Logo

«Yerevan Fashion Week 2024»․ հայ և արտասահմանցի դիզայներների՝ Հայաստանի մշակութային ժառանգությունն ընդգծող ցուցադրությունները (լուսանկարներ)

20:07 / 10.11.2024Լուրեր
null

Նոյեմբերի 7-10-ը կայացավ «Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ը։ Միջոցառման ծրագիրը ներառում էր ցուցադրություններ, պատկերասրահներ, քննարկումներ և այլն: Հարթակը միջազգային մամուլին ներկայացրեց լավագույն հայ և օտար ստեղծագործողներին, ազդեցիկ հյուրերին և ոլորտի փորձագետներին։ 3 օր շարունակ իրենց նոր հավաքածուները ցուցադրեցին ավելի քան 15 դիզայներ, այդ թվում՝ «ANCIELA» (Անգլիա), «ANKASA», «Ariga Torosian, «Harmony Yerevan», «JUST BLACK», «LOOM Weaving, «MARIKO», «Manuk Aleksanyan», «NARNY», «Naira Khachatryan» (Իտալիա), «Nikolyan», «Reza Nadimi» (Իրան), «SONČESS», «Shabeeg», «THEMIS», «The Workshop», «Z.G.EST», «Raver», «Zargaryan» և այլ բրենդներ: Ներկաներն ականատես եղան ավանգարդ, էլեգանտ, սպորտային և բոհո հավաքածուների ցուցադրությունների, որոնցից յուրաքանչյուրն ընդգծում էր Հայաստանի մշակութային ժառանգությունը:

Դիզայներները ներկայացրին սեզոնային բնույթ չունեցող և յունիսեքս հավաքածուներ՝ հագեցած նոր ոճային լուծումներով: Կայացան նաև պանելային քննարկումներ՝ «Նորաձևության ոճավորում», «Նորաձևության լուսանկարչություն», «Բրենդի ստեղծում և զարգացում», «Մշակույթ և Կայունություն», «ՏՏ և Նորաձևություն», «Նորաձևության պորտֆոլիո» թեմաներով։ Խոսնակները միջազգային նորաձևության փորձագետներ էին, «Yerevan Fashion Week 2024»-ի հյուրեր և հայ մասնագետներ:

Արամ Նիկոլյանը «Yerevan Fashion Week 2024»-ին մասնակցեց տարբերվող մտահղացմամբ։ 10 սիրված հայուհի դիզայների ստեղծած հագուստով և կերպարով ընդգծեցին հայի հավատը, պատմությունը, հույսը, սերը և ազատությունը։ «Nikolyan»-ի մոդելներն էին Սոնա Ռուբենյանը, Շուշան Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Արևիկ Գևորգյանը, Իվետա Մուկուչյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Էվելինա Շահիրյանը, Սիրուն Մինասը և Անի Քոչարը։

«Manuk Aleksanyan» բրնեդի ցուցադրությունը Հանրապետության հրապարակում էր: Մանուկի ստեղծած կերպարներն էպատաժային էին և անսպասելի։

Կայացավ նաև «Harmony Yerevan»-ի ցուցադրությունը։ Միկա Դանիելյանի կերպարներն աչքի էին ընկնում ստեղծագործականությամբ և համարձակ դիզայնով:

Լուսանկարները՝ «KAMOBLOG.TV»-ի

fastnews-ads-banner