«Վայրի արևմուտքի աշխարհը» («Westworld») սերիալի հիմնական դերասանական կազմը հոնորար կստանա չեղարկված հինգերորդ սեզոնի համար, հայտնում է Deadline-ը։
Նշվում է, որ Էվան Ռեյչել Վուդը, Թենդի Նյուտոնը, Ջեֆրի Ռայթը, Էդ Հարիսը և Ահարոն Փոլը պայմանագրեր են կնքել HBO-ի և Warner Bros.-ի հետ, համաձայն որի՝ նրանք գումար կստանան՝ նույնիսկ չխաղալով նախագծում։
«Ցանցերը երբեմն վճարում են դերասանական կազմին նախքան ֆիլմի/սերիալի երկարացման մասին որոշում կայացնելը, հատկապես եթե խոսքը մեծ համբավ ունեցող դերասանների մասին է, որոնց դժվար կլիներ միավորել առանց պայմանագրերի», - մեկնաբանում է հրատարակությունը:
Հիշեցնենք, որ HBO հեռուստաալիքը չեղարկել է «Westworld»-ը չորս եթերաշրջանից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ այս որոշման վրա ազդել են բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ արտադրության բարձր արժեքը: