Logo

Warner Bros.-ը հայտնել է «Բիթլջուս 2»-ի մասին

17:55 / 26.04.2023Կինո
null

Warner Bros.-ը զբաղված է «Բիթլջուս 2» ֆիլմի մշակմամբ։ Այս մասին կինոստուդիայի ներկայացուցիչները հայտնել են CinemaCon միջոցառման ժամանակ, փոխանցում է IGN-ը։

Սիքվելի արտադրությունը պետք է սկսվի մայիսին կամ հունիսին, իսկ ռեժիսորի աթոռին կարող է վերադառնալ Թիմ Բարթոնը: Առաջիկա նախագծին կարող է մասնակցել նաև Մայքլ Քիթոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ուենսդեյ» սերիալի աստղ Ջեննա Օրտեգան բանակցություններ է վարում «Բիթլջուս 2»-ում նկարահանվելու համար: Նա կարող է ստանալ Լիդիա Դիտցի դստեր դերը։ Օրիգինալ ֆիլմում Դիտցին մարմնավորել է Վայնոնա Ռայդերը։

Օրիգինալ «Բիթլջուս»-ում սյուժեն պտտվում է Մեյթլենդ ընտանիքի շուրջը, որը մահացել է ավտովթարից։ Նրանց ուրվական էությունները ցանկանում են նորից մտնել իրենց նախկին տունը՝ վարձելով Բիթլջուսին՝ տան նոր սեփականատեր Լիդիա Դիտցին վախեցնելու համար: Ֆիլմը թողարկվել է 1988թ., արժանացել «Օսկարի»՝ լավագույն դիմահարդարման համար։

 

 

fastnews-ads-banner