Logo

Warner Bros.-ը հրապարակել է «A Christmas Story Christmas» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 02.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Warner Bros. Pictures-ի յութուբյան ալիքում հրապարակվել է «A Christmas Story Christmas» ֆիլմի լիամետրաժ թրեյլերը, որը 1983 թվականին թողարկված «A Christmas Story» դասական դարձած ֆիլմի շարունակությունն է: Կինոնկարը կթողարկվի HBO Max-ով՝ նոյեմբերի 17-ին։

Ֆիլմը կպատմի ֆրանշիզի գլխավոր հերոս Ռալֆի Փարքերի՝ Քլիվլենդ փողոց վերադառնալու մասին, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը։ Նոր ժապավենում Ռալֆին իր երեխաներին բերելու է հարազատ վայրեր։

Գլխավոր հերոսը կհանդիպի ընկերների հետ և կփորձի կախարդական Սուրբ Ծնունդ կազմակերպել իր սիրելիների համար: Այնուամենայնիվ, այնքան էլ հեշտ չի լինի կրկնել ընտանեկան ավանդույթները, որոնց հետևում էր Ռալֆիի հայրը։

Կատակերգությունում նկարահանվել են Փիթեր Բիլինգսլին (նա մարմնավորել է Ռալֆիին օրիգինալ ֆիլմում), Էրին Հեյսը, Ջուլիանա Լեյնը, այլք:  

Թրեյլերը ցույց է տալիս բազմաթիվ կատակերգական պահեր, որոնց կբախվեն Ռալֆին, նրա ընտանիքն ու ընկերները: Ֆիլմի ռեժիսորն է Քլեյ Քեյթիսը («Սուրբծննդյան տարեգրություններ») և սցենարիստ Նիկ Շենքը («Գրան Տորինո»):

fastnews-ads-banner