Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քրեյգ Դեյվիդի «TS5» շոուն։ Բրիտանացի երգիչն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: 43-ամյա Դեյվիդը կկատարի «7 Days», «Fill Me In» և «Walking Away» երգերը՝ զուգակցված ռեմիքսներով։ Այդ օրը Քրեյգը կլինի ոչ միայն երգիչ, այլև դիջեյ: «Համերգը կմեկնարկի DJ Smoke-ի, D' Litte-ի և LEAH-ի ելույթներով։ Նրանք ավելի թեժ կդարձնեն երեկոն՝ հանդիսատեսին փոխանցելով բարձր տրամադրություն և անսպառ էներգիա», - ասված է հայտարարությունում։
Համերգը կազմակերպում է «Հայա» փառատոնը, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։