Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Այդ պահից մինչ օրս մի շարք ճանաչված, հայ և օտարազգի, աստղեր անդրադարձել են այս թեմային…
Սեբու Սիմոնյան

««Մենք ենք, մեր սարերը »,- այսպես է կոչվում Արցախի հայտնի հուշարձանը` «Դեդո-Բաբո» հսկա քանդակը: Անգամ տարեցները պատրաստ են զենք վերցնել՝ ի պաշտպանություն Արցախի: Ես բազմիցս առիթ եմ ունեցել՝ այցելելու այս դրախտային վայր: Ես աղոթում եմ Հայաստանի ու Արցախի մեր եղբայրների և քույրերի համար, որոնք քաջաբար ժպտում են և պարում՝ ադրբեջանական ագրեսիայի դիմաց»:
Ստեֆանո Պիետրոդարկի

Վլադիմիր Պոզներ

«Ինձ շատերն են խնդրում տեսակետ արտահայտել Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Ավելի ճիշտ, ինձ այդ մասին խնդրում են շատ հայեր: Ադրբեջանցիներից նման խնդրանքներ չեն եղել:
Ցանկացած դիրքորոշման երկու կողմ կա: Առաջինը՝ էմոցիոնալ կողմն է: Ես շատ եմ եղել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունեմ, և շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 1915 թվականին. այն, ինչը շատ երկրների կողմից ընդունված է՝ հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից: Ես լսել եմ Ադրբեջանի նախագահի մի շարք ելույթներ՝ հայերի՝ գոյություն ունենալու իրավունքի մասին: Էմոցիոնալ մակարդակում ես Հայաստանի կողմից եմ: Սակայն կա երկրորդ կողմը, որը պահանջում է կշռադատված, օբյեկտիվ գնահատական: Այստեղ չի կարող լինել ոչ «կողմ», ոչ «դեմ»: Ցավոք, ես նման գնահատական տալ չեմ կարող, որովհետև այդքան էլ լավ չեմ տիրապետում իրավիճակին, ես ոչ այս խնդրի մասնագետն եմ, ոչ էլ մարդ, որը որպես լրագրող, զբաղվում է այս խնդրով:
Եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ի խնդիրն է անմիջապես խառնվել այս հարցին: Եթե որևէ երրորդ երկիր խառնվի այս հարցին, միջազգային հանրությունը պիտի պահանջի, որ այդ երրորդ երկիրն անմիջապես դադարեցնի այդ գործողությունները՝ խիստ սանկցիաների սպառնալիքներով: Վերջապես, կարևոր է երկու երկրների ղեկավարներին բերել բանակցությունների դաշտ և հասնել այս բարդ խնդրի խաղաղ կարգավորման»…
Փիթեր Գեբրիել

«Հենց դուդուկի՝ հնարավոր է աշխարհի ամենահոգեթով երաժշտական գործիքի կախարդանքն է ինձ ծանոթացրել Հայաստանի հետ: Երբ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի 70-ամյակն էր բոլորում, իմ աստղագետ հայ ընկեր Գարիկ Իսրայելյանը հրավիրեց ինձ իր երկիր՝ այն տեսնելու և միասին տոնակատարություններին մասնակցելու համար: Ինձ շատ դուր եկավ փորձը, ջերմությունն ու առատությունը, սնունդն ու ամենուր տարածվող ժամանակակից պոզիտիվը մարդկանց:
Իմ այցի ընթացքում ինձ ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ստեղծված 1,5 միլիոն հայերի հիշատակի հավերժացման համար, որոնք սպանվել են թուրքական կառավարության կողմից 1914-1917 թվականներին՝ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև այժմ շարունակվող ռազմական գործողություններն իսկապես սարսափելի են և մենք պետք է ամբողջ ուժով պրոպագանդենք կրակի դադարեցման անհրաժեշտությունը, սակայն հաղորդագրություններ ենք լսում այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը 80 հազար թուրք զինվորական է տեղակայել Հայաստանի հետ սահմանին: Սա սարսափելի իրողություն է, որից պատմության մութ ձայներն են լսվում:
Խնդրում եմ, հորդորեք ձեր դիվանագետներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին մասնակցել այս ամենին՝ քանի դեռ չեն սպանվել ավելի շատ թվով մարդիկ:
Շնորհակալ եմ»:
Տիգրան Համասյան

Nas Daily
«Այս օրերին պատերազմ է ընթանում, որի մասին աշխարհը չի խոսում.
Այն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի մասին, մարդիկ մահանում են. Ես քաղաքագետ չեմ, բայց ես հնարավորություն եմ ունեցել տեսնել Հայաստանը՝ մոտիկից: Ես կարծում եմ, որ այս ծանր օրերին յուրաքանչյուրը պիտի տեսնի այս երկիրն ու այս հրաշալի մարդկանց: Հույս ունենանք, որ շուտով կտեսնենք այս հակամարտության ավարտը»:
Գարիկ Մարտիրոսյան
Գարիկ Մարտիրոսյանը գրառում էր կատարել՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի: Որոշ ժամանակ անց հայտնի հումորիստը հեռացրեց իր գրառումը, ինչն էլ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց:


Ավելի ուշ, հայտնի հումորիստը Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ եթերում խոսում է Ղարաբաղյան հակամարտության մասին։ Նա ներկայացրել է իրավիճակը և խոսել է այն մասին, որ խաղաղ բնակչությունն է ենթարկվում բռնության: Մարտիրոսյանը նաև նշել է, որ հայկական կողմը որևէ մոտիվացիա չուներ՝ առաջինը սկսելու պատերազմական գործողությունները: Մարտիրոսյանը, հղում անելով պատմական փաստերին, նշել է, որ Արցախը միշտ բնակեցված է եղել հայերով. ինչի կենդանի ապացույցն են բազմաթիվ հայկական եկեղեցիները: Գարիկն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ շեշտելով, որ Ռուսաստանը հայերի միակ դաշնակիցն է…
Լևոն Արոնյան

«Հարգելի ընկերներ, կարծում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսեմ զգացմունքներս ձեզ հետ: Տեսեք, մեկ անգամ չէ, որ ես գրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Ես համոզված եմ, որ մենք ՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:
Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել մեր երկրների միջև թշնամանքը: 1980-ականների վերջին Սումգայիթում և Բաքվում հայ բնակչության ջարդեր տեղի ունեցան, ինչը ստիպեց շուրջ 250 հազար հայերի թողնել ամեն ինչ և հարգված և հաջողակ մարդկանցից վերածվել փախստականների: Ցավոք, պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում:
Ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի խելացի մարդիկ հանդիպում են, շատ ավելի լավ են իրար հասկանում և հարգում, քան առցանց հարթակներում է։Եվ խնդրում եմ, մի՛ ասեք ինձ, որ ամեն բան չի կարող լուծվել բանակցությունների միջոցով:
Եթե գաք բանակցության, և ձեր ասածը լինի միայն, ասենք՝ հանձնվեք, լքեք ձեր ժողովրդին, ապա մենք կմտածենք, որ սա բանակցություն չէ, այլ շանտաժ: Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի, որպեսզի չվերածվի երկու մենախոսության: Ես անասելի տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ երիտասարդ մարդկանց, ովքեր նոր էին սկսել կյանքը, բայց զոհվել են պատերազմի պատճառով:
Ամեն անգամ, երբ դա պատահում է, ես մտածում եմ, որ այդ ես պետք է զոհվեի, քանի որ հասցրել եմ ապրել, հասցրել եմ տեսնել կյանքը։ Ես ցավում եմ յուրաքանչյուր զինվորի, քաղաքացիական անձի, յուրաքանչյուր ծնողների համար: Ես գիտեմ, որ ես հպարտություն եմ զգալու, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է, և որպես հին ժողովուրդ, մենք մեր գոյության համար պարտական ենք հերոսներին, ովքեր եկել են մեզնից առաջ և օգնել մեզ գոյատևել որպես ազգ:Թող Աստված խաղաղություն և բարեկեցություն բերի բոլորիս»…
Քսենյա Սոբչակ

Եվգենի Կիսին
Էլթոն Ջոն

«Ես էլ եմ այսօր տեղադրում այս կարմիր քառակուսին՝ որովհետև ուզում եմ #խաղաղությունհայերիհամար/ #PeaceForArmenians
2018 թվականի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և ապշած էի Հայաստանի բնակչության՝ իմ հանդեպ բարության և մարդասիրության դրսևորումներից։ Հիմա Հայաստանը և Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակումների։ Նշանառության տակ են նաև խաղաղ բնակիչները, և բազում մահեր են լինում երկու կողմերում էլ: Հայերը լավ մարդիկ են և արժանի են խաղաղության այսքան տարիների հալածանքներից հետո»։

Xzibit

Ամերիկացի ռեփեր, դերասան և հաղորդավար Xzibit-ը՝ ի աջակցություն Արցախի:
Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է Արցախյան իրադրության մասին.
«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու: Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և Հայաստանը»…

Քլոե Քարդաշյաններ

Քորթնի Քարդաշյան

«Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին»,- նշել է նա ու հավելել, որ Արցախի հայերն այժմ կանգնած են էթնիկ զտման եզրին: Քորթնին ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ տալ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: «Մենք պետք է հորդորենք մարդկանց հիմա կապ հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտլու համար»
Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը բազմաթիվ անգամ անդրադարձավ Արցախյան պատերազմին, Նա նաև կոչ արեց հշմիջազգային հանրությանը ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը.
«Մենք պետք է այնպես անենք, որ երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպեսզի պաշտպանեն Արցախի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող անօրինական և անխոհեմ ահաբեկչություններից»:
Շավո Օդաջյան

System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը նույնպես կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:
Ջեք Բլեք

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ջեք Բլեքն իր էջում տեղադրել է կարմիր պատկեր՝ միանալով Սերժ Թանկյանի նախաձեռնությանը: Նա գրել է.
«Թանկագին ընկերներ, խնդրում եմ օգնեք: Հենց հիմա տեղադրեք այս նույն լուսանկարը ձեր էջերում՝ #PeaceForArmenians հեշթեգով: Արցախի հայերը հարվածի տակ են, ցույց տուր քո աջակցությունը: Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիա են դրսևորում, նրանք ահաբեկիչներ են վարձել և թիրախավորում են խաղաղ բնակչությանը: Հարյուրավոր մարդիկ անհարկի զոհվել են, երկու կողմից էլ, ընդամենը մի քանի դժոխային օրվա ընթացքում:Եկեք վերջ տանք այս ամենին: Խնդրում եմ, կիսվեք սրանով բոլոր նրանց հետ, ում ճանաչում եք»…
Ջեք Բլեքը նաև տեղադրել է Համահայկական Հիմնադրամի հղումը՝ հորդորելով նվիրատվություն կատարել:
Քարդի Բի

Երգչուհի Քարդի Բին իր ինստագֆրամյան հետևորդներին հորդորել է մասնակցել Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:

