Logo

Ինչ դիտել այսօր․ «Ոսկե ծիրան»-ի ֆիլմացանկը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:58 / 14.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Ոսկե ծիրան 2022

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ VNews Culture-ն ամեն օր կներկայացնի տվյալ օրվա ֆիլմացանկը։


ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՊՈՒՅՏ ԴԱՀԼԻՃ


Յամաբուկի / Yamabuki

ռեժ.՝ Սիմոն Լերենգ Վիլմոնթ

Յամաբուկի

Արևմտյան Ճապոնիայի սարերում՝ Մանիվա փոքրիկ քաղաքում, բնակվում է Չանսուն՝ Հարավային Կորեայի ձիավարների օլիմպիական հավաքականի նախկին մարզիկը: Նա կքած է հոր ձախողված բիզնեսի պարտքերի տակ և աշխատում է քարհանքում: Ապրում է Մինամիի և նրա մանկահասակ դստեր հետ. Մինամին յոթ տարի առաջ փախել է ամուսնուց և նրա ընտանիքից: Դպրոցական Յամաբուկին, որ կորցրել է մորն ու ոստիկան հոր հետ է ապրում, ինքնաբուխ բողոքի լուռ ցույցեր է սկսում մի խաչմերուկում՝ մտածելով օվկիանոսի մյուս կողմում գոյություն ունեցող խնդիրների մասին: Չանսուի, Յամաբուկիի և քաղաքի մյուս բնակիչների կյանքի ուղիները կամաց-կամաց սկսում են խաչվել:

Ժամը՝ 16:00

Ռիմինի / Rimini

ռեժ.՝ Ուլրիխ Զայդլ

Ռիմինի

Ռիչի Բրավոն, որ ժամանակին հաջողակ փոփ աստղ է եղել, սառնաշունչ Ռիմինիում խամրած փառքի հետքերով է գնում: Նա իր շվայտ կյանքի և խաղամոլության համար միջոցներ է հայթայթում բազում զբոսաշրջիկների առաջ համերգներ տալով և երկրպագուհիներին սեռական «լավություններ» անելով: Ռիչիի աշխարհը սկսում է կործանվել, երբ չափահաս դուստրը ներխուժում է նրա կյանքը և երբեք չստացած փող պահանջում: Իսկ Ռիչիի ծեր հայրը, որ տառապում է թուլամտությունից, անվերջ պտույտներ է տալիս ավստրիական ծերանոցում:

Ժամը՝ 22:00


ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃ


Ես լակիտ չեմ / I’am Not Lakit

ռեժ.՝ Մարի Սուրաե

Ես լակիտ չեմ

Իսլամական բառարանի համաձայն՝ լակիտն ապօրինածին լքված երեխա է։ Ըստ լիբանանյան օրենսդրության՝ նա լիովին իրավազուրկ է։ Սալեհը ոչ կրթվելու իրավունք ունի, ոչ ճանապարհորդելու։ Նա զրկված է առհասարակ անձնագիր կամ որեւէ փաստաթուղթ ստանալու իրավունքից։ Մի քանի անգամ հայտնվել է բանտում՝ փաստաթղթեր չունենալու պատճառով։ Պետությունը պատժել է Սալեհին հենց միայն ծնվելու համար։

Ժամը՝ 19:30

Չայկովսկու կինը / Tchaikovsky’s Wife

ռեժ.՝ Կիրիլ Սերեբրեննիկով

Չայկովսկու կինը 1

Ֆիլմը Պյոտր Չայկովսկու ամուսնության պատմությունն է՝ նրա կյանքի շրջադարձային դրվագներից մեկը: Կյանքը փոխելու և ասեկոսեներին վերջ դնելու համար ամուսնությունը լուրջ ճգնաժամի է մատնում կոմպոզիտորին: Երբ նա ի վերջո բաժանվելու որոշում է կայացնում, դա կոտրում է երիտասարդ կնոջը և ի վերջո խելագարության հասցնում:

Ժամը՝ 21:30


ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ


Խադիգա / Khadiga

ռեժ.՝ Մորադ Մոստաֆա

Խադիգա

18-ամյա Խադիգան, որ երիտասարդ մայր է, մենակ է ապրում երեխայի հետ, ամուսինը մեկնել է հեռավոր քաղաքում աշխատելու: Մի սովորական օր կինը Կահիրեի աղմկոտ փողոցներով գնում է այցելությունների և իրեն շատ անհարմար զգում: 

Ժամը՝ 17:00

 


ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ


Քաոս / Chaos

ռեժ.՝ Լաերտ Վաղարշյան

Քաոս

Բաքու, 20-րդ դարի սկիզբ: Նշանավոր նավթատեր Մարկոս Ալիմյանը ամբողջ կարողությունն ու սեփականությունը ժառանգում է ավագ որդուն՝ Սմբատին: Ազնիվ և պարկեշտ Սմբատը գործի մեջ է մտնում և մոռացության տալիս  բոլոր վեհ ձգտումները՝ փողի համն առնելով: Իսկ միջնեկ որդին՝ շռայլասեր և հարբեցող Միքայելը, փոխվում է Շուշանիկի սիրո շնորհիվ: Ալիմյանի՝ անուշադրության մատնված փեսան՝ Ղալումյանը, փորձում է իր բաժինը պոկել՝ օգտագործելով Ալիմյանի փոքր որդուն՝ անչափահաս Արշակին:

Ժամը՝ 18:00

Ֆիլմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

fastnews-ads-banner