Հուլիսի 7-ին Հայաստանում կմեկնարկի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմով, որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում: Կանադահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։ «Ոսկե ծիրանի» այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։
Հուլիսի 7-14-ը Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կցուցադրվեն Կաննի, Բեռլինի և այլն կինոփառատոններում ներկայացված հեղինակավոր ֆիլմեր: «Ոսկե ծիրանն» այս տարի կանդրադառնա նաև Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: