«Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի հուլիսի 11-ի միջոցառումների ցանկը․
- 10:00-ին ԳԱԻՖՖ ՊՐՈ արտադրական հարթակի բացման արարողություն Կինոյի տան Փոքր դահլիճում (Հ․ Մալյանի թատրոն),
- 15:00-ին Ռանդեվու։ Լավ Դիազ (ՀԲԸՄ),
- 17:00-ին Ֆրանսիական ծրագրի բացում՝ «Անկման անատոմիան» ֆիլմի երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Ժյուստին Տրիյե (Կինոյի տուն՝ Մեծ դահլիճ),
- 17:00-ին Բացում BLACK SUN:THE COLD ECHANTMENT OF MELANCHOLIA FROM LAV DIAZ TO ARMENIAN ART (Հայաստանի ազգային պատկերասրահ),
- 17:00-ին «Գեղեցիկ Էլենեն» ֆիլմի երևանյան պրեմիերա, ռեժ․՝ Գիորգի Օվաշվիլի (Կինո Մոսկվա` Կարմիր դահլիճ),
- 17:00-ին GAIFF Pro Զրույց: Presenting French Funds & CNC – Նոեմի Քան (ՀԲԸՄ),
- 20:00-ին «Մեր գյուղը» ֆիլմի երևանյան պրեմիերան, ռեժ․՝ Կոմս Շահբազյան (Կինոյի տուն՝ Մեծ դահլիճ),
- 21:00-ին «Մեր մարմինը» ֆիլմի երևանյան պրեմիերան, ռեժ․՝ Կլեր Սիմոն (Կինո Մոսկվա, Կարմիր դահլիճ),
- 21:30-ին «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմի երևանյան պրեմիերան, ռեժ․՝ Նագիսա Օշիմա (Կինոյի տուն՝ Մեծ դահլիճ)
Հիշեցնենք․ հուլիսի 9-ի երեկոյան Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ «Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։


