Logo

«Ողնաշարի ճողվածքներ, մենիսկի և վզի ողերի տեղաշարժ». Աննա Հարությունյանը՝ առողջական խնդիրների մասին

18:49 / 19.07.2024Լուրեր
null

Աննա Հարությունյանն ինստագրամում տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մոնտաժային աշխատանքները շարունակվում են: Այս պահին ստեղծում են ֆիլմի երաժշտությունը, իսկ պրեմիերան «սարերի հետևում չէ»: «Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ ձեր բոլոր նամակների, իմ վիճակով հետաքրքրվելու և առողջություն մաղթելու համար: Վիճակս համեմատաբար լավ է, ողնաշարի ճողվածքների, մենիսկի և վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանք»,- գրել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի գլխավոր դերակատարը, ռեժիսորն ու սցենարիստը:

fastnews-ads-banner