Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ապագա կնոջը հանդիպել է պարահրապարակում, երբ նա 13 տարեկան էր, և անմիջապես խնդրել ամուսնանալ իր հետ։
«Ես հենց նոր հասկացա, որ իմ գրած բոլոր բանաստեղծությունները Ձեզ են նվիրված։ Եղեք իմ կինը»,- ասել է երիտասարդ Գաբրիելը Մերսեդես անունով աղջկան:
«Համաձայն եմ։ Միայն, եթե թույլ կտաք, նախ դպրոցը ավարտեմ»,- ամենայն լրջությամբ պատասխանել է աղջիկը։
Հարսանիքը կայացել է միայն 13 տարի անց։ «Մենք նշանված չէինք, մենք պարզապես համբերատար և առանց տանջանքի սպասում էինք այն ամենին, ինչ մեզ էր նախատեսված», - շատ ավելի ուշ ասել է Մարկեսը:
Մերսեդեսը գրողի կողքին է եղել «Հարյուր տարվա մենություն» վեպի վրա աշխատելու ժամանակ, հոգում էր ընտանիքի կարիքները և չէր դադարում հավատալ, որ իր ամուսինը հանճար է։ Մեկուկես տարի անց վեպը գրվեց, բայց Մարկեսը նույնիսկ գումար չուներ այն խմբագրություն ուղարկելու համար։ Այդ ժամանակ Մերսեդեսը վաճառեց վերջին բանը, որ մնացել էր՝ իր վարսահարդարիչն ու հարիչը։ Շատ շուտով նրա ամուսնու վեպը բերեց հսկայական գումարներ, համաշխարհային ճանաչում և Նոբելյան մրցանակ ...