Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է հինգշաբթի առավոտյան՝ Օմսկում, այժմ նա կոմայի մեջ է:
Փաստեր
1. 2005-ին Ալեքսեյ Նավալնին ստեղծեց «ԵՍ» հասարակական շարժումը, որը հանդես է գալիս որպես «Ժողովրդավարական այլընտրանք»: Նավալնիի հետ մեկտեղ հիմնադիրների շարքում էին Նատալյա Մորարը և Մարիա Գայդարը: Այդուհետև մեկ տարի անց Նավալնին ստեղծեց «Քաղաքական բանավեճեր» կազմակերպությունը ՝ Գայդարի և Սերգեյ Կազակովի հետ միասին: Նախագիծը ստեղծվել է, որպեսզի պատգամավորները հանդիպեն և քննարկեն սոցիալական և քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:

2.Ռուսաստանում Նավալնին հայտնի է նաև իր «աղմկահարույց բացահայտումներով»՝ այնպիսի խոշոր ընկերությունների մասին, ինչպիսիք են «Ռոսնեֆտը» և «Տրանսնեֆտը» և «Գազպրոմը»։ Նավալնին հետևում է այդտեսակ կազմակերպությունների գործունեությանն ու ներկայացնում իր բացահայտումները հասարակությանը։

3. Նավալնին կարևոր գործունեություն էր ծավալում «Յաբլոկո» կուսակցության շրջանակներում՝ 2000 թվականից մինչև 2007 թվականը: Այնուամենայնիվ, Ալեքսեյը հեռացվեց այս կուսակցությունից 2007-ին՝ Բյուրոյի ժողովի ժամանակ. պատճառաբանությունը հետևյալն էր՝ Ալեքսեյը «Յաբլոկոյին» քաղաքական վնաս էր հասցրել: Թեև ինքը ՝ Ալեքսեյը, այլ մեկնաբանություն է տվել իրավիճակին, ըստ վերջինից՝ նրան վտարել են այն պատճառով, որ նա պահանջել է այս քաղաքական կուսակցության ղեկավարի հրաժարականը:

4. 2013 թվականին Ռուսաստանում ընթանում էին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները, թեկնածուների շարքում էր նաև Ալեքսեյ Նավալնին։ Նա գրավեց երկրորդ հորիզոնականը՝ ստանալով ձայների 27%-ը։ Ալեքսեյը զիջում էր միայն Սոբյանինին։

5. 2011-ին ընթանում էին Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունները։ Նավալնին պնդում էր, որ պետք է քվեարկել ցանկացած ուժի օգտին՝ բացի «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության։ Նավալնին կուսակցության բոլոր հետևորդներին անվանեց «գողեր» ու «խարդախներ»։ Ընտրություններից հետո Նավալնին ցույցեր կազմակերպեց, ինչի արդյունքում ձերբակալվեց ու 15 օր անցկացրեց փակի տակ։

6. Ալեքսեյ Նավալնին մեծ դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում ՝ ղրիմյան ճգնաժամի ժամանակ: Նրա հոդվածը տպագրվել է Նյու Յորքի խոշոր թերթերից մեկում, որտեղ Ալեքսեյը խոսել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների բնույթի մասին: Նավալնին խորհուրդ էր տալիս լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Պուտինի ծանոթների դեմ, և ռուս գործարարներից գույք բռնագրավել:

7. 2016թ.-ի վերջին, մասնավորապես ՝ դեկտեմբերի 13-ին, Ալեքսեյ Նավալնին հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել 2018թ.-ի նախագահական ընտրություններին: Արդեն 2017-ի ապրիլի սկզբին 300,000 ինտերնետ օգտատերեր քվեարկել էին Նավալնիի օգտին ՝ ի պաշտպանություն նրա թեկնածության առաջադրմանը:

8.Ալեքսեյ Նավալնին ստեղծել է երկու վավերագրական ֆիլմ: Առաջինը «Чайка»-ն է, որը նկարահանվել է 2015թ.-ին, այն ներկայացնում էր Յուրի Չայկայի հանցագործությունները: 2017թ.-ին Նավալնին նկարահանեց «Он вам не Димон» ֆիլմը՝ Դմիտրի Մեդվեդևի կոռուպցիոն գործունեության մասին: Ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքացիների շրջանում, այս դեպքերի արդյունքում՝ մարտի վերջին երկրում ցույցեր սկսվեցին:

