Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս աշնանը:
Նազիկ Ավդալյանին ֆիլմում մարմնավորում է դերասանուհի Աննա Մաքսիմը: Նազիկն Աննայի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել սոցցանցի իր էջերում՝ գրելով. «Մարդ՝ ում վստահել եմ իմ ամբողջ կյանքի պատմությունը»:
Աննան հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է. «Ավդալյանի կանացի կերպարն ինձ համար միշտ է ոգեշնչման աղբյուր եղել»:
Նշենք, որ ֆիլմի նկարահանումները դեռ շարունակվում են: Նազիկ Ավդալյանը նկարահանումների ամբողջ ընթացքում դերասանների և թիմի մնացած անդամների կողքին է։ Նա աջակցում է բոլոր փուլերում և հաճախ տալիս խորհուրդներ, որոնք կարևոր են ֆիլմում իրադարձություններն իրականին մոտ վավերագրելու համար։