«Վիշապի տունը» սերիալի երկրորդ դրվագն ավելի հաջող է անցել, քան առաջինը՝ գրավելով ավելի քան 10 միլիոն հեռուստադիտող HBO և HBO Max հարթակներում, հայտնում է Variety-ն։
«Գահերի խաղի» պրիքվելի մեկնարկը HBO-ի պատմության մեջ ամենամեծ պրեմիերան էր։ Օրիգինալ շոուի փորձնական դրվագը, որը թողարկվել է 2011 թվականին, այդքան էլ մեծ հաջողություն չի գրանցել՝ դիտել է 4.2 միլիոն հեռուստադիտող:
Օգոստոսի 26-ին պարզվել է, որ «Վիշապի տունը» երկարացվել է երկրորդ եթերաշրջանով՝ բարձր վարկանիշի պատճառով։
«Մենք շատ հպարտ ենք նրանով, թե ինչի է հասել «Վիշապի տան» ամբողջ թիմը: Մեր ֆենոմենալ դերասանական կազմն ու խումբն իրենց առջև լուրջ մարտահրավեր դրեցին և գերազանցեցին բոլոր սպասելիքները: Մենք ոգևորված ենք, որ կշարունակենք կյանքի կոչել Թարգարիենների ընտանիքի պատմությունը 2-րդ եթերաշրջանում»,- ասել է Ֆրանչեսկա Օրսին՝ HBO Programming-ի գործադիր փոխնախագահը:
«Վիշապի տունը» շոուի իրադարձությունները տեղի են ունենում մոտավորապես 200 տարի առաջ «Գահերի խաղում» ցուցադրված պատմությունից։


