Logo

Ով որքան գումար է ստացել «Ավատար»-ի շարունակության նկարահանումների համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:49 / 04.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկացի դերասան Վին Դիզելը մեծ հոնորար է ստացել Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» («Avatar: The Way of Water») ֆիլմի նկարահանումների համար, հայտնում է Koimoi-ն։

Դիզելն այս նախագծից վաստակել է 10 մլն դոլար։ Նրա դերի մանրամասները դեռ հայտնի չեն։

Նման հոնորար է ստացել նաև Սեմ Ուորթինգթոնը, որը մարմնավորել է Ջեյք Սալիին։ Բացի այդ, դերասանը կկարողանա պահանջել վարձույթից ստացված շահույթի 5%-ը։ 

Նեյտիրիի դերակատարուհի Զոի Սալդանան վաստակել է 8 մլն, Քեյթ Ուինսլեթը՝ 6 մլն, Սիգուրնի Ուիվերը՝ 3,5 մլն, Սթիվեն Լենգը՝ 2 մլն դոլար։ Ֆիլմի արտադրական բյուջեն գնահատվում է 250 մլն դոլար։

 

fastnews-ads-banner