Աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվելու է «Ֆորսաժ» ֆիլմում: Այս մասին իր ինստագրամյան էջում հրապարակում է արել Վին Դիզելը, որը ֆիլմում մարմնավորում է Դոմինիկ Տորետտոյին: Նա Ռոնալդուի հետ համատեղ լուսանկարին կից գրել է.
«Բոլորը հարցնում են, թե արդյոք նա կնկարահանվի «Ֆորսաժ»-ում: Մենք Ռոնալդուի համար դեր ենք ստեղծել»:

Աշխարհի ամենաճանաչված մարզիկներից մեկից՝ Ռոնալդուից բացի մարտաֆիլմի 11-րդ մասում, ենթադրաբար վերջին, նկարահանվելու են Դուեյն Ջոնսոնը (Լյուկ Հոբս), Ջեյսոն Սթեթհեմը (Դեքարդ Շոու), Ջեյսոն Մոմոան (Դանտե Ռեյես), Ջորդանա Բրյուստերը (Միա Տորետտո), Միշել Ռոդրիգեսը (Լետի Օրտիս) և այլք:
Դեռևս հունիսին Դիզելն հայտարարել էր, որ Փոլ Ուոքերը, նույնպես կվերադառնա ֆիլմ: Նրա կերպարը վերստեղծվել է տեսողական էֆեկտների ու արխիվային կադրերի միջոցով:


