Դժվար է հավատալ, բայց մեր սիրելի հայտնի զույգը հուլիսին նշեց ամուսնության 25-ամյակը։ Հայտնի ֆուտբոլիստը և Spice Girls-ի այն ժամանակվա մենակատարն ամուսնացել են դեռ 1999 թվականին։ Ժամանակն է հետ նայելու և հիշելու, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Վիկտորիան անկեղծացել է, թե ինչպես է Դեյվիդին հաջողվել գրավել իրեն առաջին ժամադրության ժամանակ։
«Vogue: 90-ականներ» նոր վավերագրական ֆիլմի մի դրվագում Վիկտորյան պատմել է․ «Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Դեյվիդին 1997 թվականին, նա լսել էր, որ ես ոճային մարդ եմ, ով սիրում է դիզայներական հագուստ։ Այսպիսով, մեր առաջին ժամադրությունից առաջ նա գնաց բուտիկ և իր համար «Պրադա» կոստյում գնեց՝ ինձ տպավորելու համար: Եվ դա նրան հաջողվեց. դա Prada-ն է»: – ժպտալով հիշել է նա։