Logo

Victoria's Secret-ը սկանդալներից հետո վերադարձել է հայտնի շոուով։ «Հրեշտակները» բեմ էին բարձրացվել միտումնավոր սեքսուալ հանդերձանքով

10:24 / 17.10.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ներքնազգեստի աշխարհահհռչակ Victoria's Secret ապրանքանիշը հինգ տարվա դադարից հետո վերադարձել է մեծ շոուով, որը մի քանի անգամ անընդմեջ չեղարկվել է մի շարք սկանդալների պատճառով։ Բրենդի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել է արմատապես փոխել իր հայեցակարգը՝ կենտրոնանալով հարմարավետության և ներառականության վրա, բայց ի վերջո վերադարձել է կանխամտածված սեքսուալությանը։ Victoria's Secret-ի խորհրդանշական հրեշտակները և նորաձևության ոլորտի նորաթուխ աստղերը կրկին հայտնվել են պոդիումում։ 

Աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը՝ Իրինա Շեյքը, պոդիում է դուրս եկել իսկապես «աստղային» տեսքով։ Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման,որը վեց տարվա ընդմիջումից հետո հայտարարել էր Victoria's Secret վերադառնալու մասին, պոդիումում հայտնվել է թիթեռի թեւերով։

 

fastnews-ads-banner