Logo

Վերոնիկ Նիշանյանը ներկայացրել է Hermès-ի իր վերջին տղամարդկանց հավաքածուն

10:20 / 29.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Փարիզի ֆոնդային բորսայի սրահներում տեղի ունեցավ Վերոնիկ Նիշանյանի Hermès-ի համար նախատեսված վերջին հավաքածուի ցուցադրությունը։

Վերոնիկ Նիշանյանը Hermès-ի տղամարդկանց հագուստի գեղարվեստական տնօրեն է դարձել 1988 թվականին՝ գործադիր տնօրեն Ժան-Լուի Դյումայի անձնական հրավերով։ Մոտ 40 տարվա ընթացքում նա զրոյից ձևավորել է տղամարդկանց հավաքածուն՝ Hermès-ը դարձնելով ամբողջ աշխարհում հայտնի իր էլեգանտ ոճով և ժամանակից դուրս դիզայնով։

Ի տրբերություն շատ դիզայներների՝ 71-ամյա Նիշանյանի հեռանալն ընկալվեց որպես հաղթանակ: Նիշանյանն այդ առթիվ անկեղծացել է.

«Էմոցիաներս բուռն են, բայց հեռանալը իմ երկար մտածված որոշումն է, քանի որ կարծում եմ լավագույն ժամանակն է և ինձ, և նորաձևության տան համար»:

Նիշանյանին հաջորդելու է 36-ամյա Գրեյս Ուելս Բոները՝ առաջին սևամորթ կինը, որը ղեկավարելու է խոշոր փարիզյան նորաձևության տունը։

fastnews-ads-banner