Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը, ըստ երևույթին, որոշել է դադարեցնել հարաբերությունները հինգ տարվա ամուսնությունից հետո։ Դերասան Վենսան Կասելը սոցիալական ցանցերից ջնջել է իր կնոջ՝ մոդել Թինա Կունակիի բոլոր լուսանկարները, գրում են արևմտյան լրատվամիջոցները։
Հնարավոր բաժանման մասին խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Վենսան Կասելը չշնորհավորեց կնոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ և չմասնակցեց այդ միջոցառմանը:
«Նրանք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ: Թինայի սիրտը կոտրված է»,- Daily Mail-ին ասել է աղբյուրը:
Աստղերը չեն մեկնաբանում տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ 56-ամյա դերասանն ու 26-ամյա մոդել Թինա Կունակին ամուսնացել են 2018թ. Իսկ 2019 թվականի ապրիլին դուստր են ունեցել։ Սա դերասանի երկրորդ ամուսնությունն էր՝ մինչ այդ նա ամուսնացած էր Մոնիկա Բելուչիի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին և լավ հարաբերությունների մեջ են։