52-ամյա կինոաստղը որոշել է բացառիկ բացահայտում անել։ Նա հայտնվել է Harper's Bazaar-ի նոր համարի էջերին։ Դերասանուհին հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ նախկինում երկու աղետալի հարաբերություններ է ունեցել։
Նա անուններ չի նշել, սակայն նրա հայտնի երկրպագուներից են եղել Ջոնի Դեփն ու Մեթ Դեյմոնը։ Նա նաև ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Դեյվիդ Դուխովնիի, Վալ Քիլմերի և Փիթ Յորնի հետ: Նաև նախկինում խոսվում էր Չարլի Շինի հետ հարաբերությունների մասին:
«Երբ ես 30 տարեկան էի, երկու աղետալի հարաբերություններ ունեի․ «Ի՞նչ դժոխք էր կյանքս, մտածում եմ: Ես հանդիպում էի մեկի հետ, որը մի քանի շաբաթ հետո հասկացնում էր, որ ուրիշի հետ հարաբերությունների մեջ է»,- խոստովանել է Ռայդերը։
Դերասանուհին պատմել է, որ վերջին տարիներին նա երջանիկ է իր ներկայիս ընկերոջ՝ Սքոթ ՄակՔինլի Հանի հետ, որը էկոլոգիապես մաքուր օրգանական բամբակ արտադրող Loomstate ընկերության հիմնադիրն է։ Ռայդերը ընկերոջը հիասքանչ է անվանել և նաև զվարճալի պատմություն է պատմել՝ ինչպես են նրանք ծանոթացել։