Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաճառվել է Սփենսեր ընտանիքի նստավայրը։ Առանձնատունը, որտեղ արքայադուստր Դիանան հաճախ էր այցելում, մուրճի տակ է հայտնվել ընդամենը երեք օրում։
Մեյֆեյրի Ֆարմ փողոցի 24 հասցեում գտնվող նստավայրը, որտեղ Դիանան հաճախ էր այցելում արքայազն Չարլզի (արքա Չարլզ III) հետ ամուսնալուծվելուց հետո, վաճառքի է հանվել 10,95 միլիոն ֆունտ ստեռլինգով: Ըստ Wetherell շքեղ անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչների, որը զբաղվում էր վաճառքով, տունը ձեռք է բերվել ընդամենը երեք օրում։

Առանձնատունը կառուցվել է 1980-ականների սկզբին։ Դիանայի հայրը՝ Ջոն Սփենսերն այն գնել է 1990 թվականին՝ որպես նվեր իր երկրորդ կնոջ՝ կոմսուհի Ռեյն Սփենսերի համար։ Այն բանից հետո, երբ Էրլ Սփենսերը մահացավ սրտի կաթվածից 1992 թվականին, նրա այրին ժառանգեց տունը, ինչպես նաև հանգստի կալվածքն Անգլիայի հարավային ափին գտնվող Բոգնոր Ռեգիս ծովափնյա քաղաքում:
Լոնդոնի չորսհարկանի առանձնատունն ունի գրեթե 500 քառակուսի մետր բնակելի տարածք։ Այն ունի հինգ ննջասենյակ, յուրաքանչյուր հարկում վերելակ և տանիքի պատշգամբ։ Հատկանշական է, որ տարածքի դիզայնը նման է Althorp-ին՝ Էրլ Սփենսերի ընտանիքի ընտանեկան կալվածքին Նորթհեմփթոնշիրում, որտեղ ապագա արքայադուստրն անցկացրել է իր մանկությունը։ Օրինակ, ճաշասենյակը զարդարված է նույն կարմիր պաստառներով և շողշողացող ջահերով:
Տան առաջին հարկում կա ընդարձակ ընդունելության սրահ, հյուրասենյակ և շքեղ գրադարան, որը Դիանայի հոր սիրելի վայրն էր։ Կա նաև ժամանակակից խոհանոց՝ ճաշասենյակով, որը բացվում է դեպի պատշգամբ։ Երկրորդ հարկում կա երկու ննջասենյակ՝ լոգասենյակներով և հանդերձարաններով։ Երրորդ հարկն ունի առանձին հյուրասենյակ՝ ննջարանով, հանդերձարանով, լոգասենյակով և մուտքով դեպի հարավ ուղղված տանիքի պատշգամբ, հաղորդում է Robb Report-ը :