Անահիտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ ինքն ու որդին տեղափոխվել են ԱՄՆ: «Մենք Միացյալ նահանգներում ենք: Ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում: Արդեն հարմարվել ենք այստեղ: Արմանը գնում է հայկական դպրոց: Արդեն ունի ընկերներ: Մեզ այստեղ շատ լավ է: Եթե հասկանում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ քաղաքում կամ շրջապատում քո առավելագույնն արել ես ու ավելին անել չես կարող, պետք է ընդլայնվես: Այս պահին այս երկիրն այդ հնարավորությունը տալիս է: Յուրաքանչյուր ոլորտում անել ավելի մասշտաբային նախագծեր: Ամեն մարդու կյանք իր ձեռքերում է: Ես համարում եմ, որ ես եմ իմ և երեխայիս «նավի նավապետը» և համարում եմ, որ այս պահին այսպես է ճիշտ: Իր ապագայի մասին մտածելով մենք ժամանակավորապես այս որոշումն ենք կայացրել, որպեսզի տարբեր տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ձեզ ամեն ինչ ինքս կպատմեմ: Իմ միակ խորհուրդն է՝ ապրեք ձեր կյանքը լիարժեք: Ունենք 1 կյանք, և պետք է մաքսիմում դրական լիցքեր ստանանք: Շրջապատե՛ք ձեզ դրական մարդկանցով, հեռացրե՛ք ձեզանից բացասականը, թույլ մի՛ տվեք, որ ձեզ վրա որևէ բացասական երևույթ կամ մեկանաբանություն ազդի: Այդ ամենն այնքան փոքր մանրուք է, երբ գլոբալ նայում ես կյանքին և գիտակցում, թե կյանքում ինչքան կարևոր բաներ կան», ինստագրամի սթորի բաժնում ասել է երգչուհին: