Հայաստանի պատմության թանգարանում, ի թիվս այլ արժեքավոր գործերի, ցուցադրվում է նաև Վարդգես Սուրենյանցի (1860-1921թթ․) «Վասպուրականցի կին» ջրաներկով արված աշխատանքը։
Հետաքրքիր փաստ՝
Հայ կանայք քթի օղ էին կրում մինչև XIX դարի վերջերը: Դրանք կոչվում էին «գինդ» կամ «քթի գինդ»: Քթօղը կրում էին հատկապես աջ կողմում։
Զարդի կապույտ գույնը պատահական չէր: Համարվում էր, որ այն պաշտպանում էր չար աչքից:
Վարդգես Հակոբի Սուրենյանց. ականավոր հայազգի նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան։ Հայ գեղանկարչության մեջ ազգային պատմանկարչության հիմնադիր։ Զգալի նպաստ ունի հայկական գրաֆիկայի և գրքարվեստի զարգացման գործում: