Logo

Վաշինգտոնի պատկերասրահը պարզել է, որ «Ֆլեյտայով աղջիկը» կտավը Վերմեերինը չէ

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:28 / 10.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը պարզել է, որ «Ֆլեյտայով աղջիկը» կտավը, որը համարվում էր հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի աշխատանքը, մեկ այլ նկարչի վրձնին է պատկանում:

«Արվեստի ազգային պատկերասրահի համադրողները, վերականգնողները և գիտնականները հայտարարել են, որ «Ֆլեյտայով աղջիկը» կտավն իրականում նկարել է մեկ ուրիշը», - Twitter-ում գրել է թանգարանի ղեկավարությունը:

Նկարն՝ ամբողջական տեսքով

油画大师——维米尔绘画欣赏(30张高清图)_荷兰_Vermeer_画派

Բնօրինակը գտնվում է Վաշինգտոնում։ Պատկերասրահն իր գնահատականը ներկայացրել է՝ «հիմնվելով առաջադեմ գիտական ​​տեխնոլոգիաների կիրառմամբ տասնամյա հետազոտությունների վրա»։

Թանգարանն այս հայտնագործությունն անվանել է «այսբերգի միայն գագաթը» և այժմ հետաքրքրվում է, թե «ով կարող է լինել կտավի առեղծվածային ստեղծողը», և կարո՞ղ էր արդյոք այն նկարել ինչ-որ մեկը, որն աշխատել է Վերմեերի հետ:

Художник Ян Вермеер - РИА Новости, 1920, 08.10.2022

Յան Վերմեերը 17-րդ դարի հոլանդացի նշանավոր նկարիչ է, նրա նկարներում գերակշռում են առօրյա կյանքի մոտիվները՝ հարստացված բանաստեղծական պատկերներով։

fastnews-ads-banner