Ռուս դերասանուհի Վարվառա Շմիկովան և ամուսինը՝ դիջեյ Դանիիլ Ռադլովը, իրենց կրտսեր որդուն՝ Լուկային, մկրտել են Երևանում: Այդ մասին դերասանուհին տեղեկացրել է ինստագրամում: «Ուզում եմ ձեզ հետ կիսվել շատ կարևոր իրադարձության լուսանկարներով: Հենց այնպես չէինք որոշել հյուրախաղերի վերջին ներկայացումը խաղալ Երևանում: Այնտեղ էին ժամանել մեր բազմանդամ ընտանիքի շատ անդամներ: Անակնկալ կերպով արարողությանը մասնակցեցին նաև մայրս և քույրս: Մայրս մինչև վերջ պահել էր գաղտնիությունը, և միայն ավագ եղբայրս է իմացել, որ նա էլ կմիանա մեզ»,- գրել է դերասանուհին: Լուկայի մկրտությունը տեղի է ունեցել Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում:


Լուսանկարները՝ Վարվառա Շմիկովայի ինստագրամից


