ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի, «Fundacja Polsko-Ormiańska» լեհ-հայկական հիմնադրամի հետ գործակցությամբ։ Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գործելու է մինչև 2025 թվականի հունվարի 12-ը: