Logo

Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղեր կունենա Անապայում

00:33 / 05.05.2025Լուրեր
null

Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը Վանաձորի համայնքապետարանի ֆինանսավորմամբ մայիսի 22-25-ը հյուրախաղեր կունենա Անապայում։ Մայիսի 24-ին ժամը՝ 18:00-ին, Անապայի «Օկեան» կինո-համերգային դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը։ Բեմադրիչը Հերիքնազ Բաղդասարյանն է։ Խաղում են Հերիքնազ Բաղդասարյանը, Գագիկ Դուրմիշյանը, Սարգիս Ավետիսյանը, Վահե Եղշատյանը, Երանուհի Առաքելյանը, Արգիշտի Մարտիրոսյանը և Անահիտ Առաքելյանը։
Այն պատմում է կենցաղային մանր վեճի մասին, որն իրականում դարերով եկած մեր ազգային ողբերգություններից դաս քաղելու և միավորվելու, խրատ ու բանալի է։ Պատմությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց այսօր էլ արդիական է։
Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին «Ցանկապատ» ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ՝ Թանգարանային գիշերներ միջոցառման ընթացքում։

fastnews-ads-banner