Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն (1996 թվականից), դիրիժոր Վալերի Գերգիևը հայտարարել է, որ ընդամենը 20 րոպեում վաճառվել է Պեկինում Մարիինյան սիմֆոնիկ նվագախմբի համերգի 8000 տոմս, գրում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը հիանալի հանդիսատես ունի, նրանք սպասում են լավ համերգների։ Մենք պարտավոր ենք շատ լավ հանդես գալ, քանի որ 3,5 տարվա «բաժանում» ենք ունեցել։ Մարդիկ սովորել են լսել մեզ այստեղ ամեն տարի, մենք այստեղ ամեն տարի փառատոներ էինք ունենում. Մարիինյան թատրոնի փառատոները, դահլիճները լեփ-լեցուն էին», - ասել է Գերգիևը:
Դիրիժորն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է գերազանց ելույթ ունենալը։ Գերգիևի խոսքով՝ երաժիշտները բոլոր ջանքերը կգործադրեն հանդիսատեսին գոհացնելու համար։ Նա հավելել է, որ համերգին կհնչեն Պյոտր Չայկովսկու, Միխայիլ Գլինկայի, Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի, Մոդեստ Մուսորգսկու և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։