Logo

Վաչե Թովմասյանին և խաղընկերներին Կաննի կինոփառատոնում ծափահարել են 10 րոպե (տեսանյութ)

21:35 / 22.05.2024Լուրեր
null

Կաննի 77-րդ կինոփառատոնում կայացել է ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան։ Վաչե Թովմասյաի մասնակցությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կինոփառատոնում արժանացել է 10 րոպեանոց ծափահարության: Հումորիստ, դերասանը հրապարակել է տեսանյութ, որտեղ հանդիսատեսը ջերմ ծափահարում և շնորհավորում է ֆիլմի հեղինակներին և դերասաններին: «Ավելի երջանիկ լինել չէի կարող: Շնորհավորում եմ Շոն Բեյքերին: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար։ Շնորհակալ ենք երբևէ եղած ամենահիասքանչ դերասանական կազմին և անձնակազմին: Շնորհակալ եմ նաև իմ ընկերներին, ընտանիքին և բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում և աջակցում են ինձ: Սիրում եմ բոլորիդ», - գրել է Վաչեն: Ֆիլմում խաղում է նաև հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը։ 

Դերասանին շնորհավորել է ընկերը՝ Արամ MP3-ն: Երգիչը հրապարակել է կադրեր Կաննի կինոփառատոնից և գրել. «Վաչ ջան, ուրախությունից ու հպարտությունից գոռում եմ»:

 

fastnews-ads-banner