Գրող Ջեյն Օսթինի վեպի նմուշը՝ իր իսկ ստորագրությամբ, վաճառվել է 375 հազար ֆունտ ստեռլինգով, հայտնում է The Guardian-ը։
«Էմմա» աշխատության եզակի հրատարակությունը՝ ձեռագիր գրված «հեղինակից», փաստացի գրողի ամենաբարձր արժեքով վաճառված գործն է։
Վեպի գնորդը պնդել է, որ նմուշը մնա Անգլիայում։ Հրատարակությունը պահվել է Հեմփշիր կոմսության Chawton Mansion-ում: Պատմական շենքում տեղակայված է 1600-1830 թվականների կանանց գրչության ուսումնասիրության հետազոտական կենտրոնը:
«Մենք ուրախ ենք, որ Ջեյն Օսթինի նման նշանակալից աշխատանքն իր տեղը կզբաղեցնի մեր հավաքածուի գրական գանձերի շարքում», - ասել է հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Քեթի Չայլդսը: