Logo

Universal-ը կնկարահանի «American Pie» ֆիլմաշարի նոր մասը

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:25 / 03.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
American Pie-ֆիլմ

Universal-ը սկսել է աշխատել «American Pie» («Ամերիկյան կարկանդակ») ֆիլմաշարի նոր մասի վրա, որի հեղինակն է ամերիկացի դերասանուհի և սցենարիստ Սուջատա Դեյը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Սյուժեի մանրամասները դեռևս բացահայտվեած չեն, բայց պատմությունը հիմնված է բնօրինակի վրա և նկարագրվում է որպես «թարմ հայացք»:

1999 թվականի օրիգինալ ֆիլմը հավաքել էր ավելի քան 235 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ ունենալով ևս երկու մաս և հինգ սփին-օֆֆ: Ֆրանշիզի բոլոր ֆիլմերի սցենարի հեղինակն Ադամ Հերցն է, ռեժիսորները՝ Փոլ և Քրիս Վայցերը:

Վերջին «American Pie»-ն թողարկվել է 2020 թվականին: Դրանում չեն եղել նախորդ մասերի դերասաններից և ոչ մեկը։

American Pie

fastnews-ads-banner