Տարերային աղետի մասին 1996 թվականի «Պտտահողմ» («Twister») ֆիլմը շարունակություն կունենա:
Universal Studios-ը պատվիրել է օդերևութաբանների պատմության շարունակությունը, որոնք ուղևորվում են փոթորկի «կիզակետ»՝ ուսումնասիրելու այն: Սյուժեի մանրամասները չեն բացահայտվում։ Ռեժիսորը կլինի Լի Այզեք Չունը, իսկ սցենարի հեղինակը՝ Մարկ Լ. Սմիթը («Փրկվածը»):
Շարունակության պրեմիերան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 19-ին։
Օրիգինալ «Պտտահողմ»-ը կինովարձույթի հիթ էր. 92 միլիոն դոլար բյուջեով ֆիլմն ամբողջ աշխարհում վաստակեց մոտ 500 միլիոն դոլար:


