Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ հետաքրքիր փաստ, որը ներկայացնում է գրականագետ Հովիկ Չարխչյանը․
1966 թվականին Ծիծեռնակաբերդի բարձունքում արդեն ընթանում էին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման աշխատանքները: Մի օր էլ, երբ ծանր էքսկավատորը հսկա ժայռակտորներն էր քանդում, հանկարծ հայտնաբերվեց մի հին դամբարան, որտեղից բանվորները դուրս բերեցին զանազան կավե ամաններ ու խեցեղեն: Իսկույն հրավիրվեցին մասնագետներ:
Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի աշխատակիցները պեղումներ կատարեցին, և հողի տակից դուրս բերված բազմաթիվ իրեր թույլ տվեցին արձանագրել, որ գտնվել էր 3700-3800 տարեկան մի դամբարանադաշտ: Ստացվեց այնպես, որ Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցվեց մեր դարավոր նախնիների շիրմաթմբերի վրա:
Աղբյուր՝ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ