Logo

Ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսը հիվանդության ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը

13:33 / 17.01.2025Լուրեր
null

Դերասան Բրյուս Ուիլիսն առաջին անգամ հայտնվել է հանրությանը դեմենցիա ախտորոշվելուց հետո։ Աստղը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, որոնք մարում են հրդեհները Կալիֆոռնիայում։

Տեսանյութը, որտեղ Բրյուս Ուիլիսը շնորհակալություն է հայտնում փրկարարներին, սոցիալական ցանցերում հրապարակել է նրա կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը։ Տեսանյութում դերասանը սեղմել է ոստիկանի ձեռքն ու լուսանկարվել։

Հիշեցնենք, որ 2022 թվականին հայտնի դարձավ, որ դերասանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումները հիվանդության պատճառով, որոնք խանգարել են նրան աշխատել։ Բրյուս Ուիլիսի մոտ զարգացել է նաև ծանր աֆազիա՝ խոսքի խանգարում։ Արդյունքում նա ավարտել է դերասանական կարիերան։ 

fastnews-ads-banner