Վիկտոր-Գաբրիել Գիլբերտը 1847 թվականին ծնվել է Փարիզում: Վիկտորի գեղարվեստական ունակությունները դրսևորվել են դեռևս վաղ մանկության տարիներին: Ուսման համար միջոցներ չունենալով, նա երկար ժամանակ զբաղվում էր դեկորատորի արհեստով, զուգահեռ՝ Պիեռ Լևասի քաղաքային դպրոցում ստանալով նկարչության փոքր հմտություններ: 1873 թվականին տեղի ունեցավ Գիլբերտի ցուցահանդեսային դեբյուտը Փարիզի Սալոնում, որտեղ նա հետագայում ցուցադրվեց իր ողջ կյանքի ընթացքում: Առաջին ցուցահանդեսից սկսած նկարչին ուղեկցեց հաջողությունը. 1889-ին բացված ցուցահանդեսում նա արժանացավ Արծաթե մեդալի, 1897-ին՝ Պատվո լեգեոնի շքանշանի: Գիլբերտի նկարները հայտնվեցին Մյունխենի, Վիեննայի և Լոնդոնի հեղինակավոր ցուցասրահներում:

1870-ականների կեսերին Վիկտոր-Գաբրիելը ծանոթացավ Պիեռ Մարտինիի հետ, որը իմպրեսիոնիզմի հիմնական աջակիցներից մեկն էր: Նա թանկ գնով ձեռք բերեց Գիլբերտի նկարները, դրանով օգնելով իր ընկերոջն ու բարեկամին: Այսօր Գիլբերտի կտավները ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարանների հավաքածուներում ՝ Վան Գոգի, Մոնեի, Սեզանի և Գոգենի աշխատանքների կողքին: Վիկտոր Գիլբերտը հայտնի է որպես ժանրային նկարիչ: Նրան միշտ գրավել են փարիզյան փողոցային շուկաները, ծաղիկների խանութները ծաղկավաճառներն ու ծաղկեփնջերը: Ձեզ համար առանձնացրել ենք Գիլբերտի պատկերած գեղեցիկ ծաղկավաճառների նկարները:










