Logo

Netflix-ը ցուցադրել է Ինյարիտուի նոր ֆիլմի՝ «Բարդոյի» թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:15 / 25.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Netflix-ը ցուցադրել է «Բարդո, մի բուռ ճշմարտությունների կեղծ տարեգրություն» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի նոր աշխատանքն է («Babylon», «Birdman», «Beautyful», «The Revenant»)։

Տեսանյութը հայտնվել է սթրիմինգային ծառայության յութուբյան ալիքում։

Ֆիլմը հարթակ դուրս կգա դեկտեմբերի 16-ին, իսկ կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 4-ին։ Այն հայտնի լրագրող և վավերագրող Սիլվերիոյի՝ Լոս Անջելեսից հայրենի Մեքսիկա կատարած հուզիչ ճանապարհորդության մասին է։ Գլխավոր հերոսը դեմառդեմ կկանգնի իր հիշողություններին՝ կասկածի տակ դնելով իր ինքնությունը:

Ֆիլմում լրագրողին կմարմնավորի Դանիել Հիմենես Կաչոն։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ինյարիտուն և Նիկոլաս Ջակոբոնեն։

«Բարդոն» Ինյարիտուի առաջին ֆիլմն է, որը նա նկարահանել է Մեքսիկայում 2000 թվականից ի վեր։ Կինոնախագծի վրա աշխատել են դիզայներ Էուխենիո Կաբալյերոն և զգեստների դիզայներ Աննա Տերրազասը։

fastnews-ads-banner