Logo

Թոմ Քրուզը կլինի առաջին դերասանը, որը կթռչի տիեզերք՝ ֆիլմում նկարահանվելու

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:25 / 10.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը միավորվել է ռեժիսոր Դուգ Լիմանի հետ՝ տիեզերքում առաջին ֆիլմը նկարահանելու համար, գրում է The New York Post-ը։

Նախնական տվյալներով՝ դերասանը հրթիռով կմեկնի Միջազգային տիեզերակայան՝ ֆիլմը նկարահանելու։

«Դա է պլանը: Մենք Թոմի հետ մեծ նախագիծ ունենք… հրթիռը հասցնել տիեզերակայան և այնտեղ ֆիլմ նկարահանել»,- մեկնաբանել է Universal Filmed Entertainment Group-ի խոսնակ Դոննա Լենգլին:

Լենգլին բացահայտել է, որ ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Երկրի վրա, իսկ հետո գլխավոր հերոսը թռչելու է տիեզերք՝ «դրությունը փրկելու համար»։ Նա հավելել է, որ Քրուզը կլինի «առաջին քաղաքացիական անձը, որ դուրս կգա բաց տիեզերք՝ տիեզերակայանի սահմաններից դուրս»:

 

fastnews-ads-banner